«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Սթեմֆորդ Բրիջ» հրավիրել «Ինտերի» պաշտպան Խավիեր Ձանետիին՝ նրան առաջարկելով խաղացող մարզչի կարգավիճակ:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտին լրանում է 40-ամյա արգենտինացու պայմանագիրն «Ինտերի» հետ: Խավիերը Միլանում իրեն լավ է զգում, սակայն նրան կարող է գրավել Մոուրինյոյի հետ կրկին աշխատելու հնարավորությունը:
Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանում միշտ ասում է, որ իր թիմին չի բավարարում փորձը: Հենց դրա համար էլ պորտուգալացի մարզիչը ցանկանում է ակումբ հրավիրել Ձանետիին, ում հետ մի քանի տարի աշխատել է «Ինտերում»:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Մոուրինյոն մտադիր է Ձանետիի կարիերան ավարտելուց հետո էլ նրան հրավիրել իր մարզչական շտաբ: