Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պատրաստ է հաջորդ մրցաշրջանից գլխավորել «Չելսին»: Սակայն դրա համար պետք է, որ «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը արագ գործի:
Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, Ժոզեն արդեն լավ առաջարկ ունի «Մանչեսթեր Սիթիից», «ՊՍԺ»-ից և «Միլանից», որոնք պատրաստ են պորտուգալացի մարզչին տարեկան 12 մլն ֆունտ վճարել, գումարած տարբեր բոնուսները:
Սակայն Մոուրինյոն, ով «Չելսիում» աշխատած երեք տարում նվաճել է վեց տիտղոս, նախընտրում է հենց լոնդոնյան ակումբի տարբերակը: Այժմ խոսքը մնում է ակումբի ռուս գործարարին:
-Նա պատրաստ է համաձայնվել այն գումարին, որը վաստակում է «Ռեալում», չնայած որ այլ ակումբներում, օրինակ «Սիթիում» կամ «ՊՍԺ»-ում նա ավելի շատ կարող է վաստակել:
Ժոզեն կարող է նաև մնալ Մադրիդում, սակայն նա պարզ հասկացրեց, թե ուր է ուզում տեղափոխվել: Հիմա հարց է, թե Ռոման Աբրամովիչը ինչ է ուզում,- հայտնել է Մոուրինյոի մտերիմ ընկերը: The Sun