«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում կայանալիք խաղից առաջ շատ լավ է արտահայտնվել «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի մասին:
-Սէր Ալեքս Ֆերգյուսոնի մասին դարեր կխոսեն: Դա կխանգարի՞ Մոյեսին: Չեմ կարծում, քանի որ նա չի ցանկանում, որ իրեն համեմատեն Սէր Ալեքսի հետ:
Դևիդը փորձառու մարզիչ է, ով երկար տարիներ է աշխատում Պրեմիեր Լիգայում: Այդ փորձառու մարզիչն այժմ «Յունայթեդում» է և իր տրամադրության տակ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի: Կարծում եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի: Հուսանք բոլոր տիտղոսները չի նվաճի և ինչ-որ բան կթողնի ուրիշներին: Նա այժմ գիտի, որ առաջնություններում հաղթելու մեծ պոտենցիալ ունի,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղը տեղի կունենա երկուշաբի օրը, Երևանի ժամանակով 23:00-ին: