Եվրոպայի Սուպերգավաթում «Բավարիայից» կրած պարտությունից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պարտվեց այն ակումբը, որն ավելի ուժեղ էր:
Միայն 11-մետրանոց հարվածաշարերը որոշեցին հաղթողին: Իսկ մինչև Ռամիրեսի հեռանալ (85-րդ րոպե) և անգամ դրանից հետո, «Չելսին» ավելի շատ վտանգներ էր ստեղծում:
-Նրանք վերցրեցին գավաթը, սակայն պարտվեց ուժեղագույն ակումբը: Նրանք ընդամենը խաղավարտի 15 րոպեն խաղը վերցրեցին իրենց ձեռքը, իսկ մենք ամբողջ խաղն էինք վերահսկում:
Անգամ երբ մենք մնացինք 10 ֆուտբոլիստներով, թիմը ֆանտաստիկ էր խաղում,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն: