Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ «Չելսիից» երկրորդ անգամ հեռացվելու դեպքում նա կրկին կուղևորվի «Ինտեր»:
Հենց «Ինտերը» դարձավ պորտուգալացու հաջորդ ակումբը, երբ նա առաջին անգամ լքեց «Սթեմֆորդ Բրիջը»: Միլանյան ակումբում Մոուրինյոն մեծ հաջողության հասավ՝ 2010թ-ին հաղթելով Չեմպիոնների Լիգան:
Այս պահին պորտուգալացի մարզիչը չի թաքցնում, որ երջանիկ է «Չելսիում», սակայն հնարավոր հեռացման դեպքում նա նորից կընտրի «Ինտերը»:
-Այժմ ինձ մոտ ամեն ինչ կարգին է «Չելսիում», սակայն ապագայում Աբրամովիչը կարող է որոշել, որ իմ աշխատանքն ավարտված է: Այդ օրը ես կվերադառնամ Իտալիա, և դա նորմալ է, որ ես մտածում եմ «Ինտեր» վերադարձի մասին,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Mediaset-ը: