«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր թիմի նորեկ Դիեգո Կոստան ավելի լավն է, քան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն:
Կոստայի օգնությամբ «կապույտների» գլխավոր մարզիչը լուծեց հարձակման գծում եղած այն խնդիրները, որոնք լոնդոնյան ակումբին խանգարեցին նախորդ մրցաշրջանում տիտղոս նվաճել:
-Նա խաղացել է Պորտուգալիայում, սակայն ես նրան այնտեղ չեմ տեսել: Հետո նա տեղափոխվեց «Ատլետիկո», սակայն Սերխիո Ագուերոն նրանց սուպերաստղն էր, դրա համար Դիեգոյին վարձավճարով ուղարկեցին այլ ակումբ: Հետո նրանք գնեցին Ռադամել Ֆալկաոյին, և Կոստան կրկին տեղ չգտավ նրանց կազմում: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստների ստվերում էր:
Երբ հնարավորություն ստեղծվեց, նա ապացուցեց, որ ավելի ուժեղ հարձակվող է, քան մինչ այդ եղել էին այդ ակումբում,- ասել է Մոուրինյոն: Daily Mirror