«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին, ում նրանք գնեցին տրանսֆերային պատուհանի վերջին օրը, իդեալական ֆուտբոլիստ է իր թիմի համար:
Ֆերնանդո Տորրեսին «Միլան» ուղարկելուց հետո Մոուրինյոն իր թիմ հրավիրեց Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողին: Մոուրինյոն ոչ մի կասկած չունի, որ Ռեմին կհամապատասխանի իր խաղային պլաններին:
-Մենք Ռեմիին գնեցինք տրանսֆերային պատուհանի վերջին օրը, սակայն դա կապված էր Ֆերնանդոի հեռանալու հետ: Դա մեր պատասխանն էր անսպասելի իրավիճակին: Սակայն անգամ այդ պարագայում մենք ունեցանք մի հարձակվող, որը մեզ դուր է գալիս,- ասել է Մոուրինյոն: Daily Mirror