«Նորշելանդի» և Դանիայի հավաքականի 20-ամյա կենտրոնական պաշտպան Ժորես Օկորը խոստովանել է, որ հրաժարվել է տեղափոխվել «Չելսի»:
Օկորի անունը վաղուց կապում են Պրեմիեր Լիգայի հետ: Հունվարին նրան ձեռք բերելու անհաջող փորձ կատարեց «Ֆուլհեմը»: Խոսվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին: Ժորեսն իրական հնարավորություն ուներ «Չելսի» տեղափոխվելու, բայց երիտասարդ ֆուտբոլիստը կարծում է, որ այնտեղ չի կարող կանոնավոր խաղալ:
-Ես նախընտրեցի մերժել «Չելսիին», քանի որ այս տարբերակն իմ մարտավարությանը չի համապատասխանում, որը ես ունեմ ապագայիս հետ կապված: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ խաղամ հիմնական կազմում, իսկ այնտեղ դա անհնար կլիներ:
Սակայն ես սիրում եմ ֆուտբոլը, և ցանկանում եմ խաղալ կանոնավոր: Այդ պատճառով, եթե ես շարունակեմ ուշադրություն գրավել իմ խաղով, ապագայում իմ ֆուտբոլային խաղամակարդակը կհասցնեմ «Չելսիի» մակարդակին,- TV2 Denmark-ին տված հարցազրույցում ասել է Օկորը: