Պրեմիեր Լիգա վերադարձած «Քուինս Պարկ Ռեյնջերսը» վարձակալությունից հետ է կանչել «Տորոնտոյում» գտնվող Ժուլիո Սեզարին:
Նախորդ մրցաշրջանում Սեզարն ընդամենը մեկ խաղ անցկացրեց Չեմպիոնշիփում, իսկ արդեն փետրվարին վարձավճարող տեղափոխվեց ՄԼՍ: Այժմ Ժուլիոն ստւպված է վերադառնալ ՔՊՌ, որի հետ դեռ երկու տարվա պայմանագիր ունի:
-Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ժուլիոյին այն ամենի համար, ինչ տվել է մեր ակումբին: Նա մեծ է օգուտ է տվել մեզ,- ասվում է «Տորոնտոյի» պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելացնենք, որ 34-ամյա Սեզարը մասնակցեց այս ամռանը կայացած աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի բոլոր խաղերին: Սակայն այս պահին ՔՊՌ-ի առաջին համարը Ռոբերտ Գրինն է, ով այս ամիս երկու տարով երկարաձգեց պայմանագիրը: