«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» 33-ամյա դարպասապահ Ժուլիո Սեզարին: Այս մասին հայտնում է իտալական Corriere della Sera պարբերականը:
Անցած ամառ Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահը «Ինտերից» տեղափոխվեց «ՔՊՌ»: Ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չի ընթանում անգլիական ակումբի համար: Մեծ է հավանականությունը, որ թիմը կլքի Պրեմիեր Լիգան: Այդ դեպքում Սեզարն ու մյուս բարձր վարձատրվող աստղերը կհեռանան ակումբից:
Պարբերականը հայտնում է, որ Սեզարը շատ մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
Ավելացնենք, որ «Ինտերում» խաղալու տարիներին Սեզարը նվաճել է 14 տիտղոս՝ ներառյալ պատմական Թրեբլը 2010 թվականին Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: