«Քուինս Պարկ Ռեյնջերսը» խզել է դարպասապահ Ժուլիո Սեզարի պայմանագիրը, և վերջինս միացել է «Բենֆիկային»:
2012թ-ի ամռանը «ռեյնջերները» Բրազիլիայի հավաքականի դարպասապահին գնեցին «Ինտերից», սակայն Ժուլիոն մասնակցեց ընդամենը 27 խաղի, հետո տեղը զիջեց Ռոբերտ Գրինին:
Փետրվարին խաղային պրակտիկա ստանալու և աշխարհի առաջնությանը պատրաստ լինելու համար Սեզարը վարձավճարով տեղափոխվեց կանադական «Տորոնտո»: Ամռանը Ժուլիոն վերադարձավ Լոնդոն:
34-ամյա բրազիլիացու համար գնորդ այդպես էլ չգտնելով՝ ՔՊՌ-ն որոշեց խզել նրա պայմանագիրը: Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք բերած Սեզարը երկու տարվա պայմանագիր ստորագրեց «Բենֆիկայի» հետ: