• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթիի» դեմ խաղին Նունիեսի մասնակցությունը «Լիվերպուլին» արժեցավ 8.5մլն ֆունտ

«Լիվերպուլը» պետք է «Բենֆիկային» ևս 8,5 միլիոն ֆունտ վճարի այն բանից հետո, երբ հարձակվող Դարվին Նունիեսը մասնակցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը:

Նախորդ օրը Նունիեսն օգնեց «Լիվերպուլին» ոչ-ոքի խաղալ Էթիհադում՝ 1:1, և Դարվինի ամենահիշարժան գործողությունը այդ խաղում նրա բախումն էր «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոդայի հետ եզրափակիչ սուլիչից հետո:

Հանդիպումը 24 ամյա ուրուգվայցու համար 60-րդն էր «Լիվերպուլի» կազմում՝ 2022 թվականի ամռանը «Բենֆիկայից» 85 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո:

Նշված 85 միլիոն ֆունտ ստերլինգից «Լիվերպուլը» «Բենֆիկային» վճարել է միայն 64 միլիոն ֆունտը, իսկ մնացած 21 միլիոն ֆունտը պետք է վճարվի բոնուսների տեսքով։

«Բենֆիկան» ավելի վաղ ստացել էր 4,3 միլիոն ֆունտ բոնուս Նունիեսի համար՝ «Լիվերպուլի» կազմում առաջին 10 խաղերին մասնակցելու համար: Եվս 50 խաղ խաղալով՝ Դարվինը իր նախկին ակումբին ապահովեց երկրորդ բոնուսով՝ 8,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ, հայտնում է Daily Mirror-ը:

Երրորդ և վերջին բոնուսը՝ 8,2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ, «հիմնված է անհատական ​​և կոլեկտիվ ձեռքբերումների վրա՝ ամբողջ պայմանագրի ընթացքում», որը գործում է մինչև 2028 թվականը:

Հավելենք, որ «Լիվերպուլի» կազմում անցկացրած 60 հանդիպումներում Նունիեսը դարձել է 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։