«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտնել է ձմռանը ակումբից հեռանալու իր ցանկության մասին:
Բրազիլիայի հավաքականի 34-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում դեռ ոչ մի խաղ չի անցկացրել «ՔՊՌ»-ի կազմում: Այս պահին Ժուլիոն ապաքինման փուլում է, և աշխարհի առաջնության հետ կապված ստիպված է նոր ակումբ փնտրել:
-Ցանկանում եմ տեղափոխվել այլ ակումբ, որպեսզի կարողանամ օգնել Սկոլարիին և Պարրեյրային, նրանք ինձ շատ են օգնել: Ես դեռ առաջարկներ չեմ ստացել, սակայն բաց եմ ցանկացած առաջարկի համար:
Բրազիլիայի առաջնությունում մեծ է մրցակցությունը: Բացառված չէ նաև անգլիական կամ իտալական ակումբներ: Ես կընտրեմ լավագույն տարբերակը,- SportTv-ին հայտնել է Սեզարը: