«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարն ակնարկել է, որ իր նոր ակումբը լոնդոնյան ակումբ է լինելու:
Հայտնի է, որ 33-ամյա բրազիլացով հետաքրքրված է «Արսենալը», որը խնդիրներ ունի դարպասապահների հետ կապված: Սեզարը, ով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից հաղթանակած է վերադարձել, դեմ չէ մնալ Անգլիայի մայրաքաղաքում:
-Ես սիրում եմ այս քաղաքը և վայելում եմ այստեղի կյանքը,- Ժուլիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հավելենք, որ որևէ տարբերակ չի քննարկվում այն մասին, որ Սեզարը կմնա «ՔՊՌ»-ում և հանդես կգա Չեմպիոնշիփում: Դրա մասին մի քանի օր առաջ ասել էր «ՔՊՌ»-ի մարզիչ Հարի Ռեդնապը: