Շվեդիայի ազգային հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը Սթիվեն Ջերարդին խորհուրդ է տվել լքել «Լիվերպուլ»-ը:
Այս պահին Իբրահիմովիչը «ՊՍԺ»-ի կազմում լավ ելույթ է ունենում Չեմպիոնների Լիգայում և նպատակ ունի դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Ջերարդը իր ակումբի հետ շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի միջնամասում, իսկ Եվրոպա Լիգայում կբավարարվի լավ մասնակցությամբ:
Զլատանը, ում հավաքականը այսօր երեկոյան կընդունի անգլիացիներին, կարծում է, որ Ջերարդը պետք է իրեն փորձի մեկ այլ ակումբում:
-Իհարկե, «Լիվերպուլ»-ը նույնպես մեծ ակումբ է, բայց ես կցանկանայի Ջերարդին տեսնել ավելի բարձրակարգ ակումբում, որտեղ նա կարող էր պայքարել տիտղոսների համար,- ասել է Զլատան Իբրահիմովիչը: The Sun
Ջերարդի պատասխանը կլինի հունվարին պայմանագրի երկարաձգումը «Լիվերպուլ»-ի հետ:
-Ես Զլատանի մեծ երկրպագուն եմ, սակայն չեմ պատրաստվում հետևել նրա խորհրդին: Ես այժմ էլ եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում,- ասել է Ջերարդը: