«Չելսին», անյուամենայնիվ, նոր պայմանագիր առաջարկեց դարպասապահ Էնրիկե Իլարիուին:
Ամառվա սկզբին «Չելսին» փնտրում էր Պետեր Չեխին փոխարինող, քանի որ թիմի դարպասապահներ Իլարիուն և Ռոս Թերնբուլն իրենց պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո հեռացել էին «Սթեմֆորդ Բրիջից»:
«Չելսին» փորձեց ձեռք բերել «Նորվիչի» դարպասապահ Ջոն Ռադին, սակայն ձախողվեց: Ի վերջո «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով ձեռք բերեց Մարկ Շվարցերին, իսկ Իլարիուին վերադարձրեց որպես թիմի երրորդ դարպասապահ:
Հավելենք, որ 2006թ-ին հենց Մոուրինյոն էր Իլարիուին հրավիրել«Չելսի»: Պորտուգալացի դարպասապահը «կապույտների» կազմում 39 խաղ է անցկացրել: