Միլիարդատեր Իլոն Մասկը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու իր տարբերակը։
Raine Group-ը՝ ներդրումային բանկը, որին վարձել են Գլեյզերների ընտանիքը «Յունայթեդը» վաճառելու համար, առաջիկա ուրբաթ փակում է Օլդ Թրաֆորդի ակումբի համար առաջարկների հավաքագրումը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 51 ամյա Մասկը աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի սեփականության իրավունքը շատ նպատակահարմար է համարում:
Forbes-ը Իլոնի կարողությունը գնահատում է 157 միլիարդ ֆունտ, ուստի «Յունայթեդը» 4-5 միլիարդ ֆունտով գնելը չի աղքատացնի Tesla-ի գործադիր տնօրենին և Twitter-ի սեփականատիրոջը:
Ավելացնենք, որ ավելի վաղ Մասկը Twitter-ում հայտարարել էր, որ «գնում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ավելի ուշ դա բացատրելով որպես կատակ։