Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ողջունել է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխությունն «արքայական ակումբ»:
Իսպանացի դարպասապահը վստահ է, որ Բեյլը Եվրոպայի լավագույն երեք ֆուտբոլիստներից է:
-Բեյլը փայլուն խաղային որակներ ունի: Նա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է,- հայտնել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Բեյլին գնելու համար շարունակում է բանակցություններ վարել անգլիական ակումբի հետ: «Տոտտենհեմը» դեռևս պաշտոնապես չի պատասխանել «Ռեալի» 98 մլն եվրոյի առաջարկին: