«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպես է իր թիմը կորցրել կիսապաշտպան Տիագո Ալկանտարային «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ հանդիպումից առաջ։
«Ֆորեսթի» հետ արտագնա հանդիպման համար Կլոպը առաջին րոպեներից անսպասելիորեն բաց թողեց Կյորտիս Ջոնսին, սակայն դա պարտադրված էր։
1:0 հաշվով կրած պարտությունից հետո Յուրգենն ասաց, որ ի սկզբանե պլանավորում էր դաշտ ուղարկել Տիագոյին, սակայն նա առողջական խնդիրներ ուներ։
«Ես չէի մտածում բաց թողնել Կյորտիսին մեկնարկային կազմում, բայց Տիագոյի ականջը բորբոքվել էր: Նա ստիպված էր գնալ հիվանդանոց, որից հետո մենք նրան տուն ուղարկեցինք»: Կլոպի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը: