«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ իր թիմը «100 տոկոսով մոտիվացված է» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ առաջին խաղից առաջ:
«Սևիլիան» իր պատմության ընթացքում վեց անգամ հաղթել է Եվրոպա լիգայի գավաթը, ընդ որում իսպանական կողմը 2020 թվականին Քյոլնում կիսաեզրափակիչում հաղթել է «Յունայթեդին», այդ վեց գավաթներից վերջինը տանելու ճանապարհին:
Տեն Հագը չափազանց հարգանքով է վերաբերվում «Սևիլյային» և նրա փորձին Եվրոպայի լիգայում և պահանջում է իր սանրից ցույց տալ իրենց լավագույն ֆուտբոլը:
«Նրանք Եվրոպա լիգայում հաղթելու մեծ համբավ ունեն»:
«Եվրոպայի ցանկացած ակումբներից նրանք ամենաշատը նվաճել են Եվրոպա լիգայի չեմպիոնական տիտղոսները, և դա հիանալի ռեկորդ է: Մենք պետք է տեղյակ լինենք այդ մասին, քանի որ նրանց նպատակը առաջնությունում հաղթելն է»:
«Մենք 100 տոկոսով մոտիվացված ենք պայքարին վերադառնալու համար: Մենք ցանկանում ենք հաղթել նրանց, մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը, և բոլորը պետք է իրենց լավագույնս ցուցադրեն»:
«Երբ դա տեղի չի ունենում, մենք խնդիրներ ենք ունենում, ուստի պետք է կենտրոնանանք և լիովին պատրաստվենք այս հանդիպմանը»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։