• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ինգլենդն ու Կուկը վերադառնում են իրենց մրցավարական պարտականություններին

Մրցավարներ Դարեն Ինգլենդը և Դեն Կուկը վերադառնում են Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկելու իրենց պարտականություններին սեպտեմբերի 30-ին կայացած «Տոտտենհեմ»-«Լիվերպուլ» խաղում իրենց թույլ տված սխալից հետո:

Հիշենք, որ հենց VAR-ում աշխատող Ինգլենդի և նրա օգնականի դերում հանդես եկող Կուկի անուշադրության պատճառով չհաշվվեց «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի գոլը «Տոտտենհեմի» դարպասը։

Այնուհետև մրցավարական կորպուսը անմիջապես ընդունեց սխալը՝ հեռացնելով Ինգլենդին և Կուկին Պրեմիեր լիգայի այդ տուրի իրենց հաջորդ հանդիպումներից և երկուսին էլ հաջորդ տուրին չմասնակցեցին։

Սակայն մրցավարական կորպուսը կատարվածը համարել են հարթված։ Ինգլենդը նշանակվել է «Բրենթֆորդի» և «Բերնլիի» միջև հանդիպման չորրորդ պաշտոնյայի դերում, իսկ Կուկը հանդես կգա որպես «Շեֆիլդ Յունայթեդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման եզրային մրցավար:

Այդ կոպիտ սխալից հետո առաջին անգամ աշխատանքի կվերադառնա նաև Սայմոն Հուպերը, ով Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտում խաղադաշտում զբաղեցնում էր գլխավոր մրցավարի դերը։ Նա կլինի «Նյուքասլ»-«Կրիստալ Փելես» հանդիպման VAR֊ի մրցավարը: