«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ երաշխիքների կարիք չունի:
Երեքշաբթի օրը «Բրայթոնից» կրած տնային պարտությունից հետո 4:1 հաշվով, «Էվերթոնը» իջավ Պրեմիեր լիգայի անկման գոտի, այդպիսով Լեմպարդի հեռացման մասին խոսակցությունները հասան իրենց գագաթնակետին:
Ուրբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղից առաջ Լեմպարդը հաստատեց, որ խոսել է «իրիսների» ղեկավարության հետ, բայց Ֆրենկը կենտրոնացած էր իր աշխատանքի վրա:
«Մենք որոշ մասնավոր զրույցներ ունեցանք: Բայց ես երբեք երաշխիքներ չեմ խնդրել և չեմ խնդրելու: Իմ աշխատանքն այն է, որ կենտրոնացած լինեմ աշխատանքիս վրա օր օրի, խաղից խաղ»:
«Դա է իրականությունը: Իրականում, ինձ երաշխիքներ պետք չեն: Ես եկել եմ այստեղ, որպեսզի ամեն օր մի փոքր կատարելագործեմ ինձ, թիմը, խաղացողները և ամեն ինչ, այնպես որ ես երաշխիքներ չեմ փնտրում»:
«Ես գիտեի, որ դժվար է լինելու: Գոյատևման մարտահրավերը հաջողությամբ ավարտելու ոգևորությունը լավ է, բայց իրականությունն այն էր, որ մենք շատ աշխատանք ունենք անելու»:
«Ես զգում եմ, որ մենք հիմա գործընթացի մեջ ենք: Ես հիմար չեմ: Մենք պետք է արդյունքի հասնենք և ցանկանում ենք մնալ այս լիգայում: Դա այս տարվա առաջին առաջնահերթությունն է»:
«Մենք պարզապես ընկանք անկման գոտի, բայց դա իմ հիմնական մտահոգությունը չէ: Եթե հաղթենք մեր հաջորդ խաղում, մենք հավանաբար կլքենք անկման գոտին»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: