«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը «Արսենալի» ավագ Մարտին Էդեգորին ճանաչել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացող։
24 ամյա Էդեգորը փայլուն մրցաշրջան է անցկացնում, որպես առաջատար և առանցքային խաղացող «Արսենալի» համար, որը ներկայումս Պրեմիեր լիգայի առաջատարն է:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինը Պրեմիեր լիգայում խփել է ութ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում, իսկ Ֆերդինանդը նորվեգացի կիսապաշտպանին ավելի բարձր է դասում քան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից, ով առաջնությունում արդեն 21 գոլ է խփել։
«Ես այնքան հեռուն կգնայի, որ նրան այս պահին կնշեի տարվա լավագույն խաղացողը»:
«Հոլանդն անում է այն, ինչ անում է: Ինձ սխալ մի հասկացեք, նա հիանալի է»:
«Եթե Հոլանդը դանդաղի խփած գոլերի առումով, «Արսենալը» հաղթի առաջնությունը, իսկ Էդեգորը շարունակի այդպես, ապա նա կլինի ինձ համար տարվա լավագույն խաղացողը»,- ասել է Ֆերդինանդը YouTube-ի իր ալիքում։