Միլանի «Ինտերը» դեռևս առաջարկություն չի արել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդսին ձեռք բերելու համար, բայց շարունակում է հետաքրքրվել նրա ծառայություններով:
Լուրերի համաձայն, 25-ամյա Ռիչարդսին իր ակումբում ցանկանում է տեսնել միալնայն ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին: Գործարքը բավական իրատեսական է, հաշվի առնելով, որ բոլորովին վերջերս Միկան հրաժարվեց «քաղաքայինների» նոր պայմանագրից:
-Ինձ «Ինտերից» չեն զանգահարել, բայց միանգամայն հնարավոր է, որ նրանք հետաքրքրված են Միկայով, քանի որ Մացարիին դուր է գալիս նրա խաղը: Նա ցանկանում էր Միկային ձեռք բերել, երբ դեռ «Նապոլին» էր մարզում, քանի որ նրան համարում է իր թիմի համար իդեալական խաղացող:
Ինչ վերաբերվում է Ռիչարդսի և «Մանչեսթե Սիթիի» միջև իրավիճակին, ապա նրանք նոր պայմանագիր են առաջարկել նրան, բայց նա դեռևս այն չի ընդունել,- գործակալ Դարիո Կանովիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: