Եվրո 2016-ի 1/8 եզրափակչում Անգլիայի ազգային հավաքականը նոմինալ դաշտի տիրոջ կարգավիճակով մրցեց Իսլանդիայի ազգային ընտրանու հետ։
«Երեք առյուծներն» անակնկալ պարտություն կրեցին և լքեցին առաջնությունը։ Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Ուեյն Ռունին, սակայն առաջին խաղակեսում իսլանդացիները երկու գոլ խփեցին և կարողացան ձեռք բերած առավելությունը պահել մինչև խաղավարտ։
Ավելացնենք, որ 1/4 եզրափակչում Իսլանդիան կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ։
Գոլեր․ Ռունի՝ 4ր (11մ), Ռ․ Սիգուրդսոն՝ 6ր, Սիգտորսոն՝ 18ր։