«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Մալագայի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելուն:
Հինգշաբթի «քաղաքայինները» պաշտոնապես հաստատեցին Մանուել Պելեգրինիի նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում: Չիլիացի մասնագետից բացի, «Մալագան» շուտով կարող է ևս մեկ լուրջ կորուստ ունենալ:
Daily Mail-ի համաձայն, «Սիթիի» տերերը միանգամայն վստահ են, որ Պելեգրինին կօգնի իրենց` 21-ամյա Իսկոյին Մանչեսթեր տեղափոխել:
Նշենք, որ ըստ Իսկոյի պայմանագրի՝ նրա տրանսֆերը արժե 30 մլն ֆունտ, սակայն հիմա «Մալագան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի. արդեն մի քանի շաբաթ է խաղացողներին և անձնակազմին աշխատավարձ չի վճարում, ինչի պատճառով էլ ՈՒԵՖԱ-ն արգելել է մասնակցել Եվրոպա Լիգայի հաջորդ մրցաշրջանին: Դա նշանակում է, որ «քաղաքայիններն» Իսկոյի տրանսֆերային արժեքն իջեցնելու լավ շանսեր ունեն: