«Մալագայի» կիսապաշտպան Իսկոն հրաժարվել է տեղափոխվել Անգլիա: Ըստ որոշ լրատվամիջոցների` Իսկոն պետք է տեղափոխվեր Անգլիա այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստին գնելու ցանկություն էին հայտնել «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն նա արդեն հայտնել է, որ մնալու է Իսպանիայում գոնե մինչև այս մրցաշրջանի ավարտը: