Ալբանիայի հավաքականի հետ սկզբունքային խաղում վնասվածք են ստացել «Չելսիի» միանգամից երկու առանցքային ֆուտբոլիստ՝ Բրանիսլավ Իվանովիչը և Նեմանյա Մատիչը։
Երեկ երեկոյան սերբերը Եվրո-2016֊ի որակավորման փուլում առավելության հասան իրենց հարևանների նկատմամբ։ Խաղի վերջին րոպեին հաղթական գնդակը խփեց «Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը։
Նրա հայրենակիցներ Բրանիսլավ Իվանովիչը և Նեմանյա Մատիչը չկարողացան ավարտել հանդիպումը։ Երկու ֆուտբոլիստներն էլ ստիպված լքեցին խաղադաշտը և «կապույտներին» կմիանան տարբեր աստիճանի վնասվածքներով։
Ինչպես հայտնում է Daily Mail֊ը, 31-ամյա Իվանովիչը վնասել է ազդրի հետևի մկանը։ Ինչ վերաբերվում է 27-ամյա Մատիչին, ապա նրա վնասվածքի բնույթը և աստիճանը դեռ պարզ չէ։