«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտնել է, որ այժմ իր ակումբը տրանսֆերային շուկայում կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Ռունին է:
Երկար տարիներ «Արսենալում» աշխատելու ընթացքում Վենգերն առաջին անգամ է տասնյակ միլիոններ ստանում թիմը ուժեղացնելու համար:
Շաբաթական 200 հզր ֆունտ աշխատավարձ ստացող Ուեյն Ռունիի հանդեպ «Արսենալի» հետաքրքրությունն ինքնին սենսացիա էր: Սակայն Գազիդիսը երկրպագուներին հայտնել է, որ ակումբը ավելին է կարող:
-Իհարկե մենք կարող ենք ձեռք բերել Ռունիին: Մենք ավելին ենք կարող:
Մենք դիտարկում ենք հնարավոր տարբերակները: Եթե Վենգերը որոշի, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է միանա մեզ, ապա այդպես էլ կլինի: Փաստ է, որ այս տարի մենք տեսնում ենք այն, ինչ պլանավորել էինք մի քանի տարի: Մենք այժմ բավարար ֆինանսական միջոցներ ունենք:
Մենք կարող ենք քննարկել մի քանի տարբերակներ, որոնք նախկինում հասանալի չէին գումարի պատճառով: Դա առաջընթաց է, որը մենք ունեցել ենք վերջին երկու տարում: Դա կարևոր էր մեզ համար,- Գազիդիսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: