«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբը պատրաստվում է վերջապես տիտղոս նվաճել:
Պրեմիեր Լիգայի վերջին տուրում հաղթանակ տանելով՝ «զինագործները» նվաճեցին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար: Մինչդեռ Գազիդիսի խոսքերով եվրոգավաթներին մասնակցելն «Արսենալի» գլխավոր նպատակը չէ: «Էմիրեյթսում» ցանկանում են տիտղոս նվաճել:
-Կարևոր է ընդգծել, որ ակումբի յուրաքանչյուր մարդու համար Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը չի համարվում գլխավոր նպատակը: Մեր սեփականատեր Ստեն Կրոենկեն հասկացրել է, որ մեր նպատակն է տիտղոսներ նվաճելը:
Մենք բոլորս համակարծիք ենք նրա հետ, և ես և Արսեն Վենգերն արդեն ծրագրում ենք, թե ինչպես ավելի ուժեղանանք հաջորդ տարի: Մի բան կարելի է հստակ ասել. ակումբը ուժեղ դիրքում է գտնվում, և Պրեմիեր Լիգայի վերջին 16 խաղերում կրած ընդամենը մեկ պարտությունն ապացուցում է, որ մենք լավ հիմք ունենք հաջողության հասնելու համար,- հայտնել է Իվանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: