• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվան Գազիդիս. «Վենգերը չի վախենում գումարներ ծախսելուց»

Իվան Գազիդիս«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հերքել այն ենթադրությունը, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վախենում է գումարներ ծախսելուց:

Վենգերը «զինագործներին» մարզում է 1996թ-ից, սակայն առաջին անգամ է իր ձեռքի տակ այսքան մեծ տրանսֆերային բյուջե ունենում՝ 70 մլն ֆունտ:

Վենգերի և ընդհանրապես «Արսենալի» ռեկորդային ձեռքբերումը եղավ 15 մլն ֆունտով Սանտի Կազորլայի տրանսֆերը: Շատ երկրպագուներ կանխատեսում են, որ Վենգերն այդպես էլ չի ծախսի տրանսֆերային ողջ գումարը: Սակայն Գազիդիսը համաձայն չէ նրանց հետ:

-Արսենը չի վախենում գումարներ ծախսելուց և նա պետք է հավատա, որ բոլոր ձեռքբերումները լինելու են բարձրակարգ ֆուտբոլիստներ:

Կարո՞ղ եմ երաշխավորել, որ նա կծախսի ողջ գումարը: Դա կախված է տաղանդից: Վենգերը մեծ աշխատանք է տանում «Արսենալը» թոփ ակումբ պահելու համար,- Գազիդիսի խոսքերն է մեջբերում Goal-ը: