«Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոստովանել է, որ հաճելի է լսել, որ իր անունը կապում են «Լիվերպուլի» հետ:
Որոշ տեղեկությունների համաձայն, «կարմիրները» պատրաստվում են 25-ամյա խորվաթի միջոցով ուժեղացնել թիմի միջին գիծը: Ռակիտիչը չի բացառել, որ կլքի իսպանական ակումբն այս ամառ:
-Շատ հաճելի է, որ ինձ կապում են այնպիսի հզոր ակումբի հետ, ինչպիսին «Լիվերպուլն» է: Ես որոշ բաներ լսել եմ դրա հետ կապված, բայց դեռևս կոնկրետ առաջարկներ չեն եղել:
Ես կկրկնեմ այն, ինչն արդեն ասել եմ. կմնամ «Սևիլյայում» միայն այն դեպքում, եթե ղեկավարությունն ուժեղացնի կազմը: Ես հստակ նշել եմ իմ դիրքորոշումն այս հարցի շուրջ, և նրանք գիտեն, որ պետք է լավ խաղացողներ գնեն,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում 24sata-ն: