«Լիվերպուլի» վինգեր Լազար Մարկովիչը Սերբիայի հավաքականում ստացած վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մեկ ամիս։
20-ամյա Մարկովիչը փոխարինվեց Հայաստանի հավաքականի դեմ խաղի դեռ առաջին խաղակեսում, որն ավարտվեց 1-1 հաշվով։։
Նշենք, որ սա ազգային հավաքականների խաղերի պատճառով «Լիվերպուլի» երկրորդ կորուստն է։ Մի քանի օր առաջ Խորվաթիայի ազգային հավաքականում վնասվածք ստացավ նաև Դեյան Լովրենը։ «Կարմիրների» բժիշկները դեռ պետք է զննեն երկու ֆուտբոլիստներին էլ։