«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը կոչ է արել իր ֆուտբոլիստներին մոռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը և առաջ շարժվել:
Լաուդրուպի սաները «Լիբերթիում» տեղի ունեցած խաղում այնքան էլ վատ չխաղացին Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնների դեմ: Սակայն «Յունայթեդի» գրոհներն անկասելի էին և արդյունքում նրանք 1:4 հաշվով հաղթանակ տարան:
Այդուհանդերձ «կարապների» մարզիչը կարծում է, որ իր թիմը չպետք է շատ ընկճվի սեփական հարկում կրած պարտության համար:
-Գրոհների ավարտը, հատկապես մի քանի գոլեր, բարձրակարգ մակարդակի էին: Ուղղակի պետք է դա ընդունել: Ինձ դա դուր չի գալիս, սակայն ես պետք է դա ընդունեմ: Այդ մասին ես ասել եմ նաև ֆուտբոլիստներին:
Մեր առաջնությունում միայն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ չէ, որ խաղում ենք: Տարբերությունը նրանում էր, որ նրանք իրենց գրոհները լավ ավարտին էին հասցնում: Մենք գրեթե հավասար պահեր ունեցանք,- Լաուդրուպի խոսքերն է մեջբերում BBC-ն: