«Սուոնսին» վճռական է պահպանել իր գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպին, և այդ նպատակով, պատրաստվում է իրականացնել «Լիոնի» հարձակվող Բաֆիտիմբի Գոմիսի տեղափոխությունը:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «կարապները» արդեն 8.5 մլն ֆունտի չափով առաջարկ են արել Գոմիսի համար, իսկ «Սուոնսիի» նախագահ Հյու Ջենկինսը մեկնել է Ֆրանսիա, որպեսզի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ վարի «Լիոնի» հետ:
Հայտնի է, որ ավելի վաղ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Քարդիֆը», որը նոր է վերադարձել Պրեմիեր Լիգա: Սակայն «կարապները» վճռական են տրամադրված, որը բացատրվում է Լաուդրուպի շուրջ ծանր իրավիճակով:
Հարցը նրանում է, որ հենց Գոմիսն է հանդիսանում դանիացի մասնագետի տրանսֆերային գլխավոր նպատակն այս ամառ, և նրան ձեռք բերելը կհարթի Միքայելի և ակումբի ղեկավարների միջև հակամարտությունը կապված տրանսֆերներին հատկացված բյուջի հետ: