«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ միայն 200 մլն ֆունտ ներդրումը թույլ կտա իրեն բարելավել ընթացիկ մրցաշրջանի արդյունքները:
Ավարտված մրցաշրջանում «Սուոնսին» հաղթեց Լիգայի գավաթում և ավարտեց Պրեմիեր Լիգան 9-րդ հորիզոնականում: 48-ամյա մասնագետը կարծում է, որ ակումբը պետք է մեծ գումարներ ծախսի, որպեսզի ավելի առաջ գնա:
-Քանի դեռ չենք գտնի մի քանի հարյուր մլն ֆունտ, կարծում եմ, որ վերջին մրցաշրջանում զբաղեցրած դիրքը մեր առավելագույնն է:
Միշտ կարելի է ինչ-որ բան բարելավել, սակայն առջևում այնքան էլ շատ դիրքեր չկան, որոնք կարող ենք գրավել: Նույնիսկ հասած արդյունքը դժվար կլինի պահպանելը:
Թիմերի մի մասը, որոնք ավարտել են մրցաշրջանը մեզնից ցածր հորիզոնականներում, պատրաստվում են մեծ գումարներ ծախսել: «Վեստ Հեմը», «Նյուքասլը» և «Աստոն Վիլլան» լուրջ ակումբներ ենք, որոնք հավակնում են մեր տեղին,- հայտնել է Լաուդրուպը: Goal