«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը համաձայնել է տեղափոխվել արաբական «Ալ Նասր»:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Սիթին» ընդունել է 29 ամյա Լապորտին գնելու «Ալ Նասրի» առաջարկը։ Ըստ talkSPORT-ի՝ առաջարկված գումարը կազմում է 25,6 մլն ֆունտ:
Իսկ այժմ «Ալ Նասրը» պայմանավորվել է անձամբ Էմերիկի հետ, ում անունը կապվում էր վնասվածք ստացած Էդեր Միլիտաոյի փոխարեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ։
Նշենք, որ «Սիթին» նախապես ձեռք է բերել Լապորտին փոխարինող՝ «ՌԲ Լեյպցիգից» գնելով Յոշկո Գվարդիոլին։ «Քաղաքացիները» ի սկզբանե գիտեին, որ Էմերիկը ցանկանում է հեռանալ խաղաժամանակի սղության պատճառով։
Լապորտը «Սիթիում» է 2018 թվականի հունվարին «Ատլետիկից» 57 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո: Այդ ժամանակից ի վեր Էմերիկը 5 տիտղոս է նվաճել Պրեմիեր լիգայում: