«Չելսիի» 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ գոհ է իր մարզավիճակից և ուրախ է խաղալ յուրաքանչյուր խաղում:
«Ազնվականների» վետերանի ապագան անորոշ է: Ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլրանա ֆուտբոլիստի պայմանագիրը, իսկ «Չելսին» առայժմ նոր պայմանագիր չի առաջարկել:
Միաժամանակ Ֆրենկը վերջին խաղերում բարձր մակարդակով է հանդես գալիս: Վետերանը «կապույտների» վերջին 14 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: Բացի դա Լեմպարդը հաղթական գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի վերջին խաղում՝ 2:1:
-Ինչքան շատ ես խաղում, այնքան լավ մարզավիճակում ես լինում: Երբ մշտապես խաղում ես և ցուցադրում գեղեցիկ ֆուտբոլ, ապա դու հաճույք ես ստանում քո խաղից և ցանկանում ես շարունակել խաղալ,- Chelsea TV-ին տված հարցազրույցում ասել է Լեմպարդը: