«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաստատել է, որ չի լինելու իրեն փոխարինող գլխավոր մարզչի շտաբում:
Հիշեցնենք, որ Լեմպարդը ստանձնել է «Չելսիի» առաջին թիմի ղեկավարությունը Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո։ Ֆրանկի օրոք «կապույտները» անցկացրել են 9 խաղ, որոնցից 7-ում պարտվել են:
Այժմ խոսվում է, որ «Չելսին» պատրաստվում է Մաուրիսիո Պոչետինոյին նշանակել, որպես գլխավոր մարզիչ, ով իր օգնականների թիմով է գալու Լոնդոն, և «Մանչեսթեր Սիթիից» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո Լեմպարդը հաստատեց, որ չի մնա այս թիմում:
«Անկասկած, նոր մարզիչ կգա ու կբերի իր մարզչական թիմին»։
«Ինչի՞ կարող է հասնել այս թիմն ապագայում: Դա նրանց ձեռքերում է: Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի: Դա կախված է խաղացողներից և ակումբի ընտրած ուղղությունից: Պրեմիեր լիգան գնալով դժվարանում է»,- ասել է Լեմպարդը The Independent-ին։