«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ իր հնարավոր տեղափոխությունն ամերիկյան որևէ ակումբ չի ազդի իր հնարավորությունների վրա՝ հանդես գալու Անգլիայի ազգային հավաքականում:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ֆրենկը կդառնա ազատ գործակալ և հավանաբար կհեռանա Պրեմիեր Լիգայից: Խոսկացություններ կան, որ Լեմպարդը կարող է հետևել Դևիդ Բեքհեմի օրինակին և տեղափոխվել ԱՄՆ:
Չնայած այս ամենին՝ Ֆրենկը չի պատրաստվում ավարտել կարիերան ազգային հավաքականում: Ֆուտբոլիստը հստակ որոշել է մասնակցել 2014 թվականի Աշխարհի առաջնությանը: Ի դեպ, այդ ժամանակ նա կլինի արդեն 36 տարեկան:
-Դեռ ես հասանելի եմ Անգլիայի հավաքական հրավիրվելու համար: Ես հաստատ հասանելի եմ այժմ և հասանելի կլինեմ ապագայում: Ամբողջ ուժով փորձելու եմ անել ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ թիմի կազմում:
Չեմ կարծում, որ ակումբի ընտրությունն ինչ-որ կերպ սահմանափակում է ինձ, ներառյալ Ամերիկան: Ես դեռ գլխավոր մարզչի հետ այդ մասին չեմ խոսել: Տեսել եմ, որ նախկինում հրավիրել են այնպիսի խաղացողների, որոնք հանդես են գալիս աշխարհով մեկ:
Եթե ժամանակը գա, երբ ես հնարավորություն կունենամ մեկնել Եվրոպայի սահմաններից դուրս, ես և Ռոյ Հոջսոնն այդ մասին կխոսենք,- հայտնել է Լեմպարդը: Daily Mirror