«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հաջորդ շաբաթ պայմանագիր կստորագրի «Նյու-Յորք Սիթիի» հետ:
Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից առաջ 36-ամյա Լեմպարդը հայտնեց, որ չի երկարաձգի պայմանագիրը «կապույտների» հետ:
Press Association-ի տեղեկություններով, Լեմպարդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» դուստր ակումբ «Նյու-Յորք Սիթիում», որը հաջորդ տարվանից կխաղա ՄԼՍ-ում:
Ամերիկյան ակումբում Լեպարդը կարող է խաղալ միայն 2015թ-ի մարտից, ուստի սպասվում է, որ մինչ այդ նա կլինի «Մելբուռն Սիթիում», որը նույնպես պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրին: