«Նյու-Յորք Սիթիի» նորեկ Ֆրենկ Լեմպարդը կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին հաջողություն է մաղթում, ով զբաղեցրեց իր տեղը «Չելսիում»:
«Չելսիի» մարզական պատիվը 13 տարի բարձր պահելուց հետո Լեմպարդը լքեց «Սթեմֆորդ Բրիջը»: Ֆրենկի փոխարեն «կապույտները» հրավիրեցին Սեսկ Ֆաբրեգասին:
36-ամյա Լեմպարդը վստահ է, որ «Արսենալի» նախկին ավագը հաջողությամբ հանդես կգա «Չելսիում»:
-Ես չեմ ցանկանում ճնշում գործադրել Սեսկի վրա: Մենք բոլորս տարբեր ենք: Նա իր որակներն ունի, ես՝ իմ: «Չելսիում» նոր շրջան է սկսվում, և ես բոլորին հաջողություն եմ մաղթում: Մենք գիտենք, որ Սեսկը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նախկինում մենք մրցակիցներ ենք եղել, սակայն ես նրան լավագույնն եմ մաղթում, քանի որ ես լավագույնն եմ ցանկանում «Չելսիին»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Goal-ը: