Դավիդ Լուիզն ապացուցեց, որ ինքը կարող է լավ հանդես գալ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Նման կարծիք է հայտնել «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:
-Իրականում, մարդիկ չգիտեն, թե ֆուտբոլիստներն ինչքան են մարզվում, որպեսզի յուրացնեն տուգանային հարվածի տեխնիկան: Դավիդ Լուիզը անընդհատ մարզվել է և այժմ վայելում է արդյունքը: Ամեն անգամ երբ մենք ստանում ենք տուգանային հարվածի իրավունք, նա հնարավորություն ունի գոլ խփելու:
Ըստ Լեմպարդի` Դավիդը կարողանում է խաղալ բոլոր դիրքերում: Նա խաղում է և´ որպես պաշտպան, և´ որպես կիսապաշտպան:
-Խաղի համար անհրաժեշտ է կարգապահություն, դիրքն ընտրելու ունակություն և թույլ չտալ լարվածություն հանդիպման ընթացքում: Լուիզն ունի այս բոլորը: Նա ապացուցեց դա հենց «Աստոն Վիլլայի» հետ խաղում,- ասել է Լեմպարդը: