«Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները «չեն կարողանում հավատալ» կիսապաշտպան Գարեթ Բերրիի հեռանալուն:
Ինչպես հայտնի է, տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Էվերթոնին» հաջողվեց վարձակալել Բերրիին: 32-ամյա անգլիացու տրանսֆերը շատերի համար էր անսպասելի:
-Գարեթին ես Անգլիայի ազգային հավաքականից եմ ճանաչում, և նրան բարձր եմ գնահատում: Հավաքականի նախորդ հավաքի ժամանակ «Սիթիի» ֆուտբոլիստներն ասեցին, որ դժվար է հավատալ, որ չկարողացան թիմում պահել Բերրին:
Սա երևի բավական է հասկանալու համար, թե նա ինչ է նշանակում այն ակումբի համար, որտեղ հանդես է գալիս,- Բեյնսի խոսքերն է մեջբերում Goal-ը: