«Լեսթերը» առաջատար է համարվում «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի համար մղվող պայքարում:
«Լեսթերը» լուրջ անախորժությունների մեջ է վերջին ամռանից, երբ «աղվեսները» հրաժեշտ տվեցին երկարամյա առաջատար Կասպեր Շմեյխելին:
Սեզոնի մեծ մասում «Լեսթերի» համար 1-ը Դենի Ուորդն էր, սակայն նրա անհաջող ելույթը հանգեցրեց նրան, որ պահեստային Դանիել Իվերսենը վերջին հանդիպումներում պաշտպանեց «ազվեսների» դարպասը:
Դարպասապահի դիրքի ամրապնդումը «Լեսթերի» առաջնահերթությունն է գալիք ամառ, և Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ Քինգ Փաուերի ակումբն արդեն իսկ նշել է Մամարդաշվիլիին որպես իրենց թիվ մեկ թիրախ:
Մամարդաշվիլին մեծ հետաքրքրություն է ներկայացնում եվրոպական ակումբների համար, սակայն «Լեսթերը» կոչվում է 22 ամյա վրացու համար պայքարի ֆավորիտ, ում գործակալ Լևան Սեթուրիձեին նախորդ օրը նկատել էին Լոնդոնում՝ «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ։