«Լեսթերը» ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի համար սահմանել է 60 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Թեև 26 ամյա Մեդիսոնը դեռ պետք է իր հնարավորությունը ստանա Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում՝ հազիվ վերականգնվելով ծնկի վնասվածքից, դա չի փոխում, թե որքան փայլուն էր Ջեյմսը «Լեսթերի» համար մրցաշրջանի առաջին կեսում:
Մեդիսոնը Պրեմիեր լիգայի 13 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության Անգլիայի հավաքականում տեղը ապահովելով։
«Լեսթերը» հունվարին ակնկալում է հետաքրքրություն Մեդիսոնի նկատմամբ, բայց մտադիր չէ բաժանվել իր աստղից մրցաշրջանի կեսին, հատկապես հաշվի առնելով Պրեմիեր լիգայի անկման գոտուն անորոշ մոտիկությանը:
Ըստ Football Insider-ի, միայն 60 միլիոն ֆունտ ստերլինգը կստիպի «աղվեսներին» հունվարին բաց թողնել Ջեյմսին, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Նյուքասլը» և «Տոտտենհեմը»:
Մրցաշրջանի վերջում Մեդիսոնին վաճառելը ավելի հավանական կլիներ, քանի որ այդ դեպքում Ջեյմսի պայմանագրի ավարտին կմնա ընդամենը մեկ տարի: