«Լեսթերը» ստիպված կլինի մոտ 10 միլիոն ֆունտ ծախսել, եթե ակումբը ցանկանա հեռացնել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին:
2019 թվականի դեկտեմբերին Ռոջերսը նոր պայմանագիր ստորագրեց «Լեսթերի» հետ մինչև 2025 թվականի հունիսը՝ դառնալով ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը «Քինգ Փաուերում»:
Այնուամենայնիվ, այժմ Բրենդանի համար ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում, նրա թիմը շատ վատ է եկնարկել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը և այժմ վերջին տեղում է՝ վաստակած միակ միավորով և 6 խաղում բաց թողած 16 գոլով։
Միևնույն ժամանակ, ինքը՝ Ռոջերսը, չի թաքցնում իր նյարդայնությունը ակումբի ամառային տրանսֆերային արշավից։ Լեսթերը թույլ տվեց Բրենդանին հրավիրել միայն մեկ դաշտային խաղացողի՝ ի դեմս Վաուտ Ֆասիի, և նույնիսկ նա դարձավ միայն Չելսիին վաճառված Վեսլի Ֆոֆանի փոխարինողը։
Մինչ միջազգային ընդմիջումը «Աղվեսները» կհանդիպեն «Աստոն Վիլլայի» և «Տոտտենհեմի» հետ, և եթե ամեն ինչ չբարելավվի, Ռոջերսի շարունակական պաշտոնավարումն ակումբում կարող է հարցականի տակ հայտնվել:
Ճիշտ է, Բրենդանի շքեղ պայմանագիրում կա նաև պայմանագիրը խզելու մասին կետ, որը իր մեջ ներառում է բավականին կլորիկ տուգանք, և դա կարող է խնդիր լինել Լեսթերի համար, որն արդեն ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական ֆեյր-փլեյի դիտացանկում է: