Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։
Ինչպես «կարմիրների» մասնակցությամբ մյուս խաղերին, այնպես էլ այս անգամ գոլառատ հանդիպում ստացվեց։ 2-3 հաշվով հաղթանակ տարան Յուրգեն Կլոպի սաները։ Դաշտի տերերից գոլերի հեղինակ դարձան Շինջի Օկազակին և Ջեյմի Վարդին, իսկ հյուրերից՝ Մոհամեդ Սալահը, Ջորդան Հենդերսոնը և կազմ վերադարձած Ֆիլիպե Կոուտինյոն։
Այս հաղթանակից հետո մերսիսայդյան ակումբը՝ վաստակած 11 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սալահ՝ 15ր, Կոուտինյո՝ 23ր, Օկազակի՝ 45ր, Հենդերսոն՝ 68ր, Վարդի՝ 69ր։