«Ռեդինգի» հարձակվող Ադամ լե Ֆոնդրեն և գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտը ճանաչվել են հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ:
Հունվարին «Ռեդինգը» չորս խաղ է անցկացրել, որոնցից երկուսում հաղթանակ է տարել, իսկ մեկը ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Փետրվարին Մակդերմոտտի սաները շարունակեցին իրենց փայլուն ելույթները և հաղթանակ տարան «Սանդերլենդի» նկատմամբ: Շնորհիվ այդ հաղթանակի «Ռեդինգը» լքեց վտանգավոր գոտին:
Հունվարին կայացած բոլոր չորս խաղերը 26-ամյա լե Ֆոնդրեն սկսել է պահեստայինների նստարանից, սակայն դա չի խանգառել, որ նա փոխարինման դուրս գալով դառնա 5 գոլի հեղինակ: Հունվարին անգլիացի հարձակվողը երկու անգամ գրավել է «Նյուքասլի» և «Չելսիի» դարապսները, մեկ անգամ էլ աչքի է ընկել «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում (11մ):
Եվ լե Ֆոնդրեի, և Մակդերմոտտի համար այս մրցանակը առաջինն էր իրենց կարիերայում: