• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լիգայի գավաթի եզրափակչում «Նյուքասլի» դարպասը կպաշտպանի Լորիս Կարիուսը

Դարպասապահ Լորիս Կարիուսը պատրաստվում է իր նորամուտը նշել «Նյուքասլի» կազմում փետրվարի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի եզրափակիչ խաղում:

Շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղի 22-րդ րոպեին «Նյուքասլի» առաջին համար Նիկ Պոուպը կարմիր քարտ ստացավ:

Այս մրցաշրջանում Պոուպը՝ Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահն է անցկացրած չոր հանդիպումների թվով, սակայն «Լիվերպուլի» դեմ խաղում ուղիղ կարմիր քարտ ստացավ:

Քանի որ խախտումը կոպիտ չէր, Նիկը որակազրկվելու է միայն մեկ խաղով, բայց այդ հանդիպումը կլինի եզրափակիչը «Յունայթեդի» դեմ Ուեմբլիում:

«Նյուքասլի» համար ամեն ինչ ավելի վատ ընթացք է իրականլում ստանում, քանի որ Մարտին Դուբրավկան՝ Նիկ Պոուպի փոխարինողը, մրցաշրջանի առաջին կեսում վարձավճարով հանդես գալու ընթացքում երկու անգամ խաղաց «կարմիր սատանաների» կազմում Լիգայի գավաթի խաղարկությունում, ինչը նշանակում է, որ նա չի կարող մասնակցել այդ հանդիպմանը:

Այսպիսով, դա բացում է «կաչաղակների» մեկնարկային կազմի դուռը Կարիուսի համար, ով սեպտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով միացավ Էդի Հաուի թիմին և երկարաձգեց պայմանագիրը մինչև սեզոնի ավարտը՝ հունվարին:

Ավելացնենք, որ 29 ամյա գերմանացին, ով առավել հայտնի է «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2018 թվականին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, ոչ մի րոպե չի խաղացել «Նյուքասլի» կազմում:

Հետաքրքիր փաստեր